ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆ
«Մենք այս դիրքը արյունով պահեցինք, ով հանձնի այն, ես նրա մերը»:
02 ապրիլ 2016 թ․
Հիշատակի անկյուն
16 նոյեմբեր 1996թ․
/Քառօրյա պատերազմ
/Զինվորական ծառայություն
/Կենսագրություն
Ռոբերտ Աբաջյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014/2 զորակոչով Արաբկիրի ԶԿ-ից։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի համար 147 հիմնական դպրոցն անվանակոչվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ։ 2003-2011թթ. Ռոբերտը սովորել է այդ դպրոցում:

Հերոսի անունն են կրում Հայաստանում բազմաթիվ դասասենյակներ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի լսարանն ու գրադարանը։
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերըԱրցախա-Ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Սկզբնապես հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ուժերն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, զինված լինելով նաև տանկերով, փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատար, ՀՀ ԶՈւ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարությամբ, վեց հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ շպրտելով թշնամու լայնածավալ հարձակումները՝ այդ ընթացքում խոցելով նաև թշնամու մեկ տանկ։

Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին հետ է քաշվում և կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։ Արկերից մեկի պայթյունից շուտով զոհվում են կապիտան Ուրֆանյանը և գնդացրորդ Քյարամ Սլոյանը։
Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերաջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին ։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։
Ռոբերտն ուներ մի մեծ սեր, տարված էր մեքենաներով, քավորը պատմում է, որ չի եղել մի դեպք, երբ մեքենայի վրա հարազատները բանալի թողնեին ու գնային տուն և վերադառնալուց տեսնեն, որ ավտոմեքենան իր տեղում է:
Ռոբերտ Աբաջյանը ցանկանում էր ատամնաբույժ դառնալ. «Ինքն իր խառնվածքով ուզում էր ամեն ինչ իմանալ, անկախ նրանից, տեղեկություն ունի այդ հարցից, թե՝ ոչ, բայց պետք է մտներ հարցի մեջ ու մինչև վերջ ուզում էր տիրապետել, ատամնատեխնիկությունն իրեն չէր բավարարել: Նա իր բնավորությամբ շատ աշխույժ երիտասարդ էր»,- հիշում է պապիկը:
Մելսիդա Մովսիսյանը Ռոբերտի առաջին ուսուցչուհին պատմում է. «Ռոբերտին չես կարող մոռանալ: Ինքն ինձ համար ներկա է: Այ, հենց հիմա, երբ խոսում ենք նրա մասին, իմ աչքի առաջ է՝ թափանցիկ կապույտ, խորը աչքեր ուներ, որ նայում էր, թեկուզ չարաճճիություն աներ, չէիր կարող վատ բան ասել»։

2012 թվականին Ռոբերտը ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ։ Քոլեջն ավարտել է 2014-ին՝ ատամնատեխնիկի որակավորմամբ։
2014 թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ:
Հարազատների խոսքերով՝ Ռոբերտն ընկերասեր էր ու բարի։
2003 թվականին ընդունվել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոց, որն ավարտել է 2012 թվականին։
Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 16-ին՝ Երևանում։ Ունի ավագ եղբայր։
Հարազատների և ընկերների հիշողություններ
ԿՈՐԴԻՆԱՏՆԵՐ
Եռագլուր Զինվորական պանթեոն

40.1600143,44.4541681,850